Tsil Busats
Հյուրերի գիրք
Այստեղ կարող եք կիսվել Ձեր տպավորություններով կենտրոնի մասին

Կապ
Ղեկավար Արմենուհի Սուրենի Մարտիրոսյան Հասցե Հայաստան, 0033,...



  • Ամեն մի երեխա չբացահայտված հրաշք է, աստվածային երազանքներով ու ներշնչմամբ լի մի աշխարհ: Նա ապրում է կենարար այն ազդակների սրտատրոփ սպասումով, որոնք կարթնացնեն նրա մեջ արարման նախաստեղծ ուժը:

    Ա. Մարտիրոսյան

  • Այսօր մարդկության կարևորագույն խնդիրն է պահել ուշադրության կենտրոնում երեխաների հոգևոր զարգացումը, բարոյական ու գեղագիտական դաստիարակությունը` արթնացնելով երեխաների մեջ թաքնված արարչական ուժը:

    Ա. Մարտիրոսյան

  • Աշխարհի բոլոր գույները մեր սեփականությունն են:

    Նրանց հայտնաբերումը և առաջարկումը լուսավոր մարդկանց հիմնական խնդիրն է: Արմենուհին կարողացել է բացահայտ բարեկամություն հաստատել տիեզերական բոլոր ուժերի հետ և բերել մարդկանց անսահման ուրախություն:

    ՍամվելԲաղդասարյան

    Նկարիչ

  • «Դասավանդման այս մեթոդն ուղղված է արվեստի/ երաժշտություն, կերպարվեստ, թատրոն, գրականություն/ միջոցով, ստեղծագործությանը ներհատուկ համոնիայի մեծագույն ֆենոմենի ներգործության, ստեղծագործական ազատ պրոցեսի հոգեբանական խթանների համակարգման շնորհիվ երեխային ի սկզբանե բնորոշ հոգևոր ներդաշնակության վերականգնմանը»

    Սարո Սարուխանյան
    Արվեստաբան 

  • «Այս փոքրիկ ցուցահանդեսը կարծես տիեզերքից պոկված մի մասնիկ լինի: Մտնելով այստեղ մոռանում ես ողջ աշխարհը և ասես մաքրվում է հոգիդ բոլոր ճնշումներից:

    Ցանկացած նկար այնքան ուժ ունի իր մեջ, որ ստիպում է քեզ ժամերով նայել նրան»:

    Ա. Ռոստոմյան

  • Ձեր լինելը կնպաստի մնացած բոլորի լինելուն Արև, լույս, ջերմություն...

    Այս հրաշքը թող որ տեվական լինի, միշտ հարատևի և լուսավորի մեր շուրջը:

    Անահիտ

    հեռուստալրագրող

  • «Տիկ. Ա. Մարտիրոսյանի դասախոսությունների շարքը և ցուցահանդեսը դուրս հանեց մեզ առօրյա միօրինակությունից, այն արթնացրեց մեզ թմբիրից ոչ թե շառաչուն աղմուկով այլ թեթև հպումներով, շոյելով, երաժշտությամբ, անցումային' երազից դեպի իրականութիւն, առանց զգացնելու, պարզ, խոսակցական լեզուով:»

    Ց. Տեր-Գէորգեան

    (Հալեպ)



2019 © Copyright Tsil Busats